ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը «Լուրերի» թղթակցի հետ զրույցում անդրադարձել է «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծին:
«Օրենքով սահմանված է այն կառույցների ցանկը, որ ունեն գաղտնալսելու իրավունք՝ ԱԱԾ-ն, ոստիկանությունը և ՔԿՀ-ները՝ իրենց տարածքի ներսում: Որպեսզի ոստիկանությունը ձայնագրություն իրականացնի, նա դիմում է ԱԱԾ-ին, այնտեղ գտնվող տեխնիկական միջոցներով արվում է ձայնագրություն և տրամադրվում:
Հիմա այնպես է ստացվել, որ այդ կարևորագույն գործիքը գտնվում է միայն ԱԱԾ-ի ձեռքին, և եթե ոստիկանությունը ցանկություն ունենա գաղտնալսել ԱԱԾ-ին, դա կարող է խնդիր լինել»,- ասել է Գ.Գորգիսյանը: