2019-ի դեկտեմբերի 31-ից հետո Whats App մեսենջերը կդադարեցնի աշխատանքը Windows Phone-ում: Իսկ փետրվարից այլևս չի գործի նաև Android-ի մինչև 2.3.7 տարբերակներում և մինչև iOS 8 օպերացիոն համակարգերով աշխատող iPhone-ներում: Այդ մասին գրել է Daily Mail-ը:
Լայն տարածում ունեցող ծառայությունն աստիճանաբար դադարեցնում է գործակցությունն այն հարթակների հետ, որոնք տեխնիկական հնարավորություն չեն տալիս WhatsApp -ի ընդլայնման համար,- գրում է «Կոմերսանտը»:
Facebook-ին պատկանող հաղորդագրությունների փոխանակման ծառայությունն առաջիկայում ևս կգործակցի այն սարքերի հետ, որոնք աշխատում են Android 4.0.3 և հաջորդ տարբերակներով, iOS 9-ը և ավելի նոր տարբերակներով: