Պաղեստինի Ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին հրավիրել է Պաղեստին՝ առաջարկելով Ծննդյան տոները Բեթղեհեմում անցկացնել: Այս մասին հաղորդել է РИА Новости-ն:
«Դա մեզ համար մեծ պատիվ կլինի... շատ կարևոր է, որ Ռուսաստանի ղեկավարն ընդունի մեր հրավերը և այցելի Պաղեստին, նաև՝ Բեթղեհեմ: Բարո՛վ գա», - ասել է Աբբասը:
Ի դեպ, որոշ ժամանակ առաջ էլ Ռուսաստանում Պաղեստինի դեսպան Աբդել Հաֆիզ Նոֆալն էր հայտարարել, որ 2020-ի սկզբին ակնկալվում է ՌԴ նախագահի այցը Պաղեստինի Ինքնավարություն: