Los Angeles Times-ը, վկայակոչելով ԱՄՆ պաշտպանության նախարարության փաստաթղթերը, հայտնում է, որ Միացյալ Նահանգները դեռևս 35 միլիոն դոլարի ռազմական օգնությունը չի փոխանցել Ուկրաինային:
Պենտագոնը հրաժարվել է նշել հետաձգման պատճառը, բայց հավաստիացրել է, որ միջոցները կուղարկվեն Կիև առաջիկա շաբաթներին: Գումարը նախատեսված է զենքի ձեռքբերման և կապի անվտանգության ապահովման համար:
Մի շարք դեմոկրատական սենատորներ նոյեմբերի 18-ին դիմել են Պենտագոնի ղեկավար Մարկ Էսփերին՝ արագացնել փոխանցումը, քանի որ Կիևը «Վաշինգտոնի կարևոր գործընկերն է»: