Իրաքի ռազմական հետախուզության պետ Սաադ ալ Ալլաքը CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնել է, որ Թուրքիա փախած «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ղեկավարները նախապատրաստվում են նոր զինված հարձակումների:
Հետախուզության տվյալների համաձայն` հարձակումներ են ծրագրում Սիրիայի և Իրաքի բանտերի վրա՝ ձերբակալված ԻՊ-ի անդամներին ազատ արձակելու համար:
Իրաքի ռազմական հետախուզության պետը զգուշացրել է, որ ահաբեկիչները մեծ վտանգ են ներկայացնում Եվրոպայի, Ասիայի և Աֆրիկայի հյուսիսարևմտյան երկրների համար, քանի որ ճամբարներից դուրս գալով՝ նրանք կվերադառնան իրենց երկրներ: