Ռուսաստանի միաժամանակ երկու մարզային մայրաքաղաքներում տասնյակ բնակելի շենքեր, ինչպես նաև սոցիալական հաստատություններ մնացել են առանց ջեռուցման 30 աստիճան ցրտի պայմաններում: Նովոսիբիրսկում ջեռուցումն անջատվել է 43 բնակելի շենքում, երեք մանկապարտեզում, երեք դպրոցում և պոլիկլինիկայում կոմունալ վթարի պատճառով:
Բառնաուլում ցրտահարվում է ավելի քան 2,5 հազար մարդ, այստեղ էլ ջեռուցումից զրկվել են 23 բնակելի շենք, երկու մանկապարտեզ: Պատճառը դարձյալ նույնն է` ջեռուցման համակարգի խափանում: Իշխանությունները վստահեցրել են, որ ժամանակավոր կացարաններ կբացվեն, եթե հնարավոր չլինի վթարներն արագ վերացնել: