ԱՄՆ-ում ավելի քան 100 հազար երեխա է կալանքի տակ ապօրինի միգրացիայի պատճառով: Այս մասին երկուշաբթի հայտարարել է ավստրիացի իրավապաշտպան Մանֆրեդ Նովակը:
Նա հավելել է, որ ԱՄՆ-ում ձերբակալված երեխաների թվում կան այնպիսիք, որոնք փորձել են մուտք գործել երկիր առանց մեծահասակների ուղեկցության, ինչպես նաև նրանք, որոնց ձերբակալության ժամանակ առանձնացրել են իրենց ծնողներից ու հարազատներից:
Ըստ Նովակի ուսումնասիրության, աշխարհում ընդհանուր առմամբ 330 հազար անչափահաս ժամանակավորապես զրկված է ազատությունից` միգրացիայի հետ կապված խնդիրների պատճառով:
Ընդհանուր առմամբ, ամբողջ աշխարհի բանտերում մոտ 7 միլիոն անչափահաս կա: