РИА Новости գործակալություն հայտնում է, որ Հյուսիսային Եվրոպայի և մերձբալթյան երկրները չեն արձագանքել Ռուսաստանի ԱԳՆ-ի հրավերին՝ մասնակցելու Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակի 75-րդ տարեդարձին: Դեռևս ոչ դրական, ոչ էլ բացասական պատասխան չեն տվել Դանիան, Իսլանդիան, Նորվեգիան, Ֆինլանդիան, Շվեդիան, Լատվիան, Լիտվան ու Էստոնիան:
Ավել վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ 17 պետության ղեկավարներ հաստատել են Մոսկվայի տոնակատարություններին իրենց մասնակցությունը: