ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավար Մարգարետա Սեդերֆելտը հայտարարել է, որ Բելառուսի խորհրդարանի ստորին պալատի ընտրությունները չԷին համապատասխանում ժողովրդավարության չափորոշիչներին: Սեդերֆելտը միաժամանակ ընդունել է, որ ընտրություններն անցել են խաղաղ պայմաններում:
ԵԱՀԿ ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների բյուրոն էլ հայտարարել Է, որ Բելառուսի խորհրդարանական ընտրություններում սահմանափակված Էին Սահմանադրությամբ երաշխավորված մի շարք ազատություններ: