Լատվիայի Սահմանադրական դատարանն օրինական է համարել մասնավոր դպրոցներում ռուսերենով դասավանդելու Սեյմի ընդունած արգելքը:
Ավելի վաղ Սահմանադրական դատարանը հաստատել էր պետական դպրոցներում ամբողջովին լատվիերենին անցնելու «օրինականությունը»: Ազգային փոքրամասնության ներկայացուցիչների և ընդդիմադիր «Համաձայնություն» կուսակցության հայցադիմումը Սահմանադրական դատարանում քննարկվել է առանձ արձանագրության և փակ ընթացակարգով, ինչն առաջացրել է նրանց վրդովմունքը, գրում է Delfi.lv պորտալը:
Ծնողներից մեկը հայտարարել է, որ պատրաստվում է Լատվիայի դեմ բողոք ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ):