• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ. Նախկին նախագահները Ղարաբաղյան շարժումն օգտագործել են, որ թալանեն, հարստանան. Սաֆարյան Բաց հարթակ. Նախկին նախագահները... 20:45
ՄԻՊ-ի արձագանքը Ռուբեն Վարդանյանի նամակին ՄԻՊ-ի արձագանքը Ռուբեն Վարդանյանի նամակին 19:59
Բրյուսելը պետք է փոխի Վրաստանի նկատմամբ վերաբերմունքը. Բոճորիշվիլի. «Հարևաններ» Բրյուսելը պետք է փոխի... 19:11
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հայաստանում վերջին 1.5 տարում ձեռք է բերվել այնքան սպառազինություն, որքան ձեռք չի բերվել տեսանելի ժամանակաշրջանում. Փաշինյան
Քաղաքականություն
14:2913 Նմբ, 2019

Հայաստանում վերջին 1.5 տարում ձեռք է բերվել այնքան սպառազինություն, որքան ձեռք չի բերվել տեսանելի ժամանակաշրջանում. Փաշինյան

Հայաստանի Կառավարությունը երկրում բարեփոխումների իրականացման հարցում առաջ է շարժվում հնարավոր մաքսիմալ արագությամբ: Այդ մասին ՀՀ վարչապետը հայտնել է Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը՝ պատասխանելով ներկաներից մեկի հարցին:

«Ընդամենը մեկ տարվա ընթացքում Հայաստանի բյուջեն աճել է 20 տոկոսով: 1.5 տարվա ընթացքում Հայաստանում էականորեն աճել են զինվորականների աշխատավարձերը, այս տարի Հայաստանում վերանորոգվել են այնքան ճանապարհներ, որքան վերջին անգամ վերակառուցվել և կառուցվել է Քըրք Քըրքորյանի տրամադրած միջոցների հաշվին: Հայաստանում վերջին 1.5 տարվա ընթացքում ձեռք է բերվել այնքան սպառազինություն, զենք-զինամթերք, որքան ձեռք չի բերվել տեսանելի ժամանակաշրջանում: Հայաստանում բարձրացել է ուսուցիչների աշխատավարձը, հունվարի 1-ից բարձրանում են թոշակները, բարձրացել են հրշեջների, անտառապահների աշխատավարձերը, Հայաստանում գրեթե լուծվել է անտառների ոչնչացման խնդիրը»,- ասել է վարչապետը:

Նա նշել է, որ Արժույթի միջազգային հիմնադրամը 2-3 տարի առաջ եզրակացություն է արել՝ եթե Հայաստանում տարեկան 0.3 տոկոսով կրճատվի ստվերային տնտեսության ծավալը, դա կարելի է համարել հսկայական հաջողություն Հայաստանի համար:

«Մեր գործունեության մի տարվա արդյունքում մեր ստվերային տնտեսության ծավալը կրճատվել է 1.2 տոկոսով, այսինքն՝ Արժույթի միջազգային հիմնադրամի երազանքից 4 անգամ ավելի: Մենք 1.5 տարվա ընթացքում առողջապահությանը հատկացվող ֆինանսավորման ծավալն ավելացրել ենք 30 միլիարդ դրամով: Մենք այս տարի դպրոցների մարզագույք ձեռք բերելու համար հատկացրել ենք այնքան գումար, ինչքան չի հատկացվել վերջին 10 տարվա ընթացքում միասին վերցրած: Հայաստանի միջազգային պահուստների ծավալները տարվա վերջում ավել կլինեն մոտավորապես մեկ միլիարդ դոլարով: Հայաստանն առաջընթաց է ապրել տնտեսական բոլոր ռեյտինգներում, խոսքի ազատության բոլոր ռեյտինգներում, ժողովրդավարության բոլոր ռեյտինգներում: Հիմա կա՞ այսպիսի շեշտադրում, որ բա սրա համար էինք մենք հեղափոխություն արել: Այո՛, կա, որովհետև Հայաստանում կար ավանդույթ, որ իշխող քաղաքական ուժը հաց էր բաժանում ժողովրդին և դրա անունը դնում էր բարեգործություն:  Բայց դա բարեգործություն չէր, դա մարդկանց աղքատության մեջ պահելու քաղաքականություն էր, որպեսզի մարդիկ այնքան մնան աղքատության մեջ, որ ընտրությունների ժամանակ գնան քվեարկեն ցանկացած մեկի օգտին, ով իրենց 10 հազար դրամ կառաջարկի: Իսկ մենք ասում ենք՝ Հայաստանում աղքատությունը հաղթահարելու միակ տարբերակն աշխատանքն է: Երկու տարի առաջ բազմաթիվ մարդիկ կարող էին ասել՝ ինձ չեն թողնում էս ներկրել, ինձ չեն թողնում այսինչ բիզնեսն անել, ինձ չեն թողնում այսինչ ներդրումն անել, ինձ չեն թողնում տնտեսական գործունեություն ծավալել, հարկայինը ինձ ճնշում է, դատախազությունը ճնշում է: Այսօր ոչ ոք Հայաստանում այդպիսի բան ասել չի կարող:

Մենք ասում ենք՝ ժողովո՛ւրդ ջան, մենք ստեղծում ենք պայմաններ աշխատելու համար»,- ասել է Փաշինյանը:

Նրա խոսքով՝ հեղափոխությունից հետո զբոսաշրջիկների թիվը Հայաստանում էականորեն աճել է: Վերջին 1.5 տարվա ընթացքում զբոսաշրջիկները  Հայաստանում մոտավորապես 250 միլիոն դոլար ավելի փող են ծախսել: «Մենք միկրոբիզնեսին հունվարի 1-ից ազատում ենք բոլոր տեսակի հարկերից: Մենք այս վերջին 1.5 տարվա ընթացքում մոտավորապես 300 միլիոն դոլարի նախկինում կուտակված ավելացված արժեքի հարկի պարտք ենք վերադարձրել բիզնեսին: Մենք տասնյակ ծրագրեր ենք անում փոքր բիզնեսի, գյուղատնտեսության ոլորտում, և մեր ասելիքը մեկն է՝ Հայաստանի քաղաքացին չպետք է խնդրարկու լինի իրենից հարուստների, կառավարության, այսպես կոչված բարեգործական կազմակերպությունների համար, ՀՀ քաղաքացին պետք է աշխատի և աշխատանքով ապահովի իր բարեկեցությունը: Նույն ուղերձը մենք սփյուռքին ենք հղում: Հայաստանը և Հայաստանի  քաղաքացին չպետք է լինեն գթասրտության օբյեկտ: Եվ սփյուռքի աջակցությունը սրանից հետո պետք է լինի Հայաստանի տնտեսությունն ուժեղացնելը, Հայաստանում  ներդրում անելը, Հայաստանում հարստանալն ու հարստացնելը: Ֆրանսիայի, Եվրոպայի աջակցությունը հետևյալն է՝ աջակցել մեր բարեփոխումների օրակարգին, քաջալերել ներդրումները Հայաստանում, աջակցել Հայաստանում մրցունակ կրթական համակարգի կայացմանը»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Դիտումների քանակ138
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Հայության դիրքորոշումը ԼՂ հարցում նույնական է. Փաշինյան 09:2813 Նմբ, 2019 Հայության դիրքորոշումը ԼՂ հարցում նույնական է. Փաշինյան Քաղաքականություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Սփյուռքը պետք է ունենա նոր մտածելակերպ՝ նոր ժամանակներին համապատասխան. Կարո Հակոբյան 19:4324 Ապր, 2026
  • Լիբանանում հիշատակել են Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը 19:2524 Ապր, 2026
  • Հայոց ցեղասպանության տարելիցին Չեննայում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն 19:1424 Ապր, 2026
  • CNN-ը հաղորդել է Հորմուզի նեղուցում իրանական ռազմական թիրախներին հարվածելու ԱՄՆ ծրագրերի մասին 19:0424 Ապր, 2026
  • Լուրեր 19:00 | Երթը դեպի Ծիծեռնակաբերդ շարունակվում է. տարբեր երկրների առաջնորդներ ուղերձ են հղել 19:0024 Ապր, 2026
  • Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը նշվել է Փարիզի քաղաքապետարանում 18:5324 Ապր, 2026
  • Հայաստանի պատմության թանգարանում բացվել է Դիլդիլյանների լուսանկարչական ժառանգությանը նվիրված ցուցահանդեսը 18:4124 Ապր, 2026
  • 1,5 միլիոնը կարող էր լինել ոչ միայն կոտորածների, այլև սովի և համաճարակների զոհերի թիվը. Ռոբերտ Թաթոյան 18:2924 Ապր, 2026
  • Ծանրորդ Արա Աղանյանը՝ Եվրոպայի առաջնության եռակի փոխչեմպիոն 18:1324 Ապր, 2026
  • Ծիծեռնակաբերդում երեք մանեթանոց լաց դնողների մասին. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 18:1324 Ապր, 2026
  • Իրանի առաջնորդները միասնության կոչ են անում լարվածության սրման ֆոնին. Reuters 18:0424 Ապր, 2026
  • Միջազգային ուղերձներ՝ Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ 17:4724 Ապր, 2026
  • Ցեղասպանության հարցում Հայաստանը և Սփյուռքը պետք է դերերի որոշակի բաժանում անեն. Նելլի Մինասյան 17:3024 Ապր, 2026
  • 2026-ին վավերություններ հավաքելու մեր կոորդինատները չեն փոխվել՝ Արագածոտնի մարզն է. Շուշան Խաչատրյան 17:1824 Ապր, 2026
  • Ապրիլի 24-ը հսկայական հոգևոր, բարոյաքաղաքական նշանակություն ունի հայ ժողովրդի և Ռուսաստանում բազմամիլիոնանոց հայկական սփյուռքի համար. Զախարովա 17:0724 Ապր, 2026
  • Լուրեր 17:00 | Դժբախտաբար, մեծ ցավ է պատճառվել Օսմանյան կայսրությունում ապրած հայերին. Էրդողանի ուղերձը 17:0024 Ապր, 2026
  • Հարավային Կալիֆոռնիայի համալսարանում մեկնարկել է Հայոց պատմության ամիսը 16:5124 Ապր, 2026
  • Ցեղասպանությունները շատ են դատապարտվում, բայց կանխարգելիչ միջոցները բավարար չեն. Ժան-Ֆրանսիս Դորիակ 16:5024 Ապր, 2026
  • Բացօթյա համերգ Օպերային թատրոնում՝ նվիրված Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին 16:3824 Ապր, 2026
  • Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարը երկարաձգվել է 16:2924 Ապր, 2026
  • Հարգանքի տուրք ենք մատուցում 1,5 միլիոն զոհերի հիշատակին. Կոնստանտինոս Տասուլաս 16:2024 Ապր, 2026
  • Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր 16:1024 Ապր, 2026
  • Վերջին 3-4 տարիներին Սփյուռքից 20-25 հազար հայրենակից դարձել է ՀՀ քաղաքացի. Հովհաննես Ալեքսանյան 16:0124 Ապր, 2026
  • Կիսում եմ հայ հասարակության՝ անցյալում ապրած ցավերը. Էրդողանի ապրիլքսանչորսյան ուղերձը 15:5124 Ապր, 2026
  • Ջերմաստիճանն էապես չի փոխվի. առանձին շրջաններում սպասվում են անձրև և ամպրոպ 15:4524 Ապր, 2026
  • Այցելեցի Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք մատուցեցի այդ սարսափելի իրադարձությունների անմեղ զոհերի հիշատակին. Պետր Պիրունչիկ 15:3824 Ապր, 2026
  • Հավաքական հիշողության պահպանումը արդարության և մարդկային արժանապատվության բանալին է. Ժոզեֆ Աուն 15:2924 Ապր, 2026
  • Ցեղասպանության հուշահամալիրի ներսի քարերի աղակալումն արդեն բոլորին զայրացնում էր. Սաշուր Քալաշյան 15:2024 Ապր, 2026
  • Կարևոր է հիշել բոլոր զոհերին ու տուժածներին՝ աշխատելով տարածաշրջանի խաղաղ ապագայի ուղղությամբ․ ՄԹ դեսպանն այցելել է Ծիծեռնակաբերդ 15:1124 Ապր, 2026
  • Միջազգային հանրության կողմից պատմական ճշմարտության ճանաչումը անհրաժեշտ պայման է՝ մարդկության դեմ հանցագործությունները չկրկնելու համար. Նիկոս Դենդիաս 15:0324 Ապր, 2026
  • Լուրեր 15:00 | Ապրիլի 24-ը նաև անցյալից հետևություններ անելու, ուժեղանալու, ապրելու մասին է. ԱԺ նախագահ 15:0024 Ապր, 2026
  • ՀՀ դեսպանը և Բունդեսթագի փոխնախագահը հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին 14:5524 Ապր, 2026
  • Ստրասբուրգում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը 14:4624 Ապր, 2026
  • Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին դիվանագետները հարգանքի տուրք են մատուցել Ծիծեռնակաբերդում 14:3924 Ապր, 2026
  • Ֆրանսիան հարգանքի տուրք է մատուցում 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին. Մակրոն 14:2824 Ապր, 2026
  • Պապիկյանը և Ալիս Ռուֆոն քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հարցեր 14:2724 Ապր, 2026
  • Հայաստանում ՌԴ դեսպանը մասնակցել է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը 14:2124 Ապր, 2026
  • Օտարերկրացի ուսումնասիրողների շրջանում աճել է հետաքրքրությունը Եղեռնի թեմայի վերաբերյալ. Գոհար Խանումյան 14:1224 Ապր, 2026
  • Անկեղծորեն կիսում ենք հայ ժողովրդի վիշտը՝ նախնիների կրած տառապանքների համար. Մարիկե Մոնրոյ-Վինթեր 14:0124 Ապր, 2026
  • Հայաստանում Կանադայի դեսպանն այցելել է Ծիծեռնակաբերդ 13:5024 Ապր, 2026
  • ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Փիթեր Անդրեոլին ծաղիկներ է դրել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի անմար կրակի մոտ 13:4224 Ապր, 2026
  • ՌԴ նախագահ Պուտինի ուղերձը հայ ժողովրդին՝ Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի առթիվ 13:3324 Ապր, 2026
  • Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում քաղաքացու դի է հայտնաբերվել. նախաձեռնվել է քրեական վարույթ 13:2124 Ապր, 2026
  • Կեղծ և մանիպուլյատիվ. վարչապետի խոսնակը՝ Փաշինյան-Թրամփ հեռախոսազրույցի լուրի մասին 13:1624 Ապր, 2026
  • Վթար Երևան-Սևան ավտոճանապարհին․ կա զոհ 13:0924 Ապր, 2026
  • Լուրեր 13:00 | Պետությունը և խաղաղությունն են երաշխիքը, որ Հայոց ցեղասպանություն կրկին տեղի չունենա 13:0024 Ապր, 2026
  • «Արամ Խաչատրյան» համերգասրահում կեսգիշերին հնչել է Վերդիի «Ռեքվիեմը» 12:5824 Ապր, 2026
  • Ըմբշամարտի ազատ ոճայինները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում 12:2924 Ապր, 2026
  • Մոսկվան արձագանքել է Մայամիում G20 գագաթնաժողովին Պուտինի հնարավոր հրավերին 12:1024 Ապր, 2026
  • Վարչապետն ընդունել է Ֆրանսիայի կառավարական պատվիրակությանը 11:5724 Ապր, 2026
  • ԱՄՆ-ն մտադիր է Պուտինին հրավիրել G20 գագաթնաժողովին. WP 11:4124 Ապր, 2026
  • Վարչապետը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին 11:2624 Ապր, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Շենգավիթ վարչական շրջանում 11:1524 Ապր, 2026
  • Թրամփը հայտարարել է Իսրայելի և Լիբանանի միջև զինադադարի երկարաձգման մասին 10:5724 Ապր, 2026
  • Հիշելով անցյալը՝ Հայաստանն իր ինքնիշխան ապագան կառուցում է խաղաղության օրակարգով․ ԱԳՆ հայտարարություն 10:4424 Ապր, 2026
  • Իրանը Հորմուզի նեղուցով անցման տուրքի հարցում Ռուսաստանի համար բացառություն է արել 10:1424 Ապր, 2026
  • Հարգանքի տուրք՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին․ վարչապետն այցելել է Ծիծեռնակաբերդ 10:1324 Ապր, 2026
  • Նեոնային լույսերի արտադրություն 09:3924 Ապր, 2026
  • Ադրբեջանի տարանցիկ ճանապարհով Հայաստան հացահատիկ կտեղափոխվի 09:3024 Ապր, 2026
  • Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանն այսօր երեք մասնակից ունի 09:0324 Ապր, 2026
  • Ցեղասպանության հիշողությունը մեզ համար ոչ միայն ցավ է, այլև պատասխանատվություն՝ թույլ չտալու կրկնել անցյալի ողբերգությունները․ Ալեն Սիմոնյան 08:5924 Ապր, 2026
  • Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հարգանքի տուրք՝ Ծիծեռնակաբերդում | ՈՒՂԻՂ 08:5524 Ապր, 2026
  • Նյու Յորքի ֆորումում քննարկվել են գլոբալ ֆինանսավորման շրջանակի, միջազգային առևտրի, մասնավոր հատվածի, ֆինանսավորման դերակատարության վերաբերյալ հարցեր 08:5324 Ապր, 2026
  • Ցեղասպանության հանցագործությունը չունի և չի կարող ունենալ որևէ արդարացում․ անպատժելիությունը խաթարում է արդարության հիմքերը և ծնում նոր հանցագործություններ․ ՄԻՊ 08:3824 Ապր, 2026
  • Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում 08:2424 Ապր, 2026
  • Մեծ եղեռնը մեզ հետ տեղի ունեցած մեծագույն ողբերգությունն է, որը մեր ժողովուրդը վերապրում է արդեն 111 տարի․ վարչապետը հանդես է գալիս ուղերձով 08:0824 Ապր, 2026
  • Աշտարակում ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը․ վարորդը հոսպիտալացվել է 08:0024 Ապր, 2026
  • ԱՄՆ-ը կպահպանի Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողությունը մինչև համաձայնագրի կնքումը. Թրամփ 01:0124 Ապր, 2026
  • Իրինդը նոր ոռոգման ցանց կունենա. ջրի խնդիրը 70 տոկոսով կլուծվի 00:4824 Ապր, 2026
  • Զեղծարարություն Viber հավելվածով. գումար են պահանջել ծանոթ անձի անունից 00:2424 Ապր, 2026
  • Ոչ թե քանդում են, այլ կանխում քանդվելը. Ծիծեռնակաբերդի շուրջ աղմուկն ու կատարված ահռելի աշխատանքը 00:0224 Ապր, 2026
  • Ագարակ բնակավայրի մոտակայքում մեքենաներ են բախվել․ կա զոհ 23:4723 Ապր, 2026
  • Կալուգացի օլիգարխը և բելառուսական խոսույթը․ վարչապետը տեսանյութ է հրապարակել 23:2123 Ապր, 2026
  • Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերահսկող հանձնաժողովի նիստ 23:1123 Ապր, 2026
  • Բիզնեսմեն չեն, այլ ջերմոցային պայմաններում փող աշխատելու, թալանելու մասնագետներ. վարչապետ 23:0023 Ապր, 2026
  • Ռիկսդագում նշվել է Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը 22:4223 Ապր, 2026
  • Հարևան երկրի դրոշ այրելն անիմաստ, ամոթալի և խիստ դատապարտելի գործողություն է․ Ալեն Սիմոնյան 22:3623 Ապր, 2026
  • Իսակովի պողոտայում հեռացվել է ասֆալտբետոնե ծածկի վերին շերտը, տեղադրվում է նոր ծածկ 22:2723 Ապր, 2026
  • Վարչապետ Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ 22:1623 Ապր, 2026
  • Զարոբյան փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց 22:0923 Ապր, 2026
  • Հարցազրույց Մերի Բադալյանի հետ 22:0323 Ապր, 2026
  • Բյուրեղավանում արձանագրված համաճարակի հետևանքով շուրջ երեք տասնյակ բնակիչներ ներկայումս գտնվում են ստացիոնար բուժման մեջ․ համայնքապետարան 21:5323 Ապր, 2026
  • Հայր և դուստր Մանուկյանների կտավները՝ Նկարիչների միությունում 21:3023 Ապր, 2026
  • Փարիզում նշվել է Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը 21:2123 Ապր, 2026
  • Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում 21:1323 Ապր, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Ապրիլ 23. 2026 21:0923 Ապր, 2026
  • Կեցցե՜ք դուք, վառ պահեցիք Ազատության ջահը. Միրզոյան 21:0123 Ապր, 2026
  • Լուրեր 21:00 | Հարկերից ու եկեղեցուց մինչև ՀԱՊԿ և Ղարաբաղ. վարչապետի ճեպազրույցի շեշտադրումները 21:0023 Ապր, 2026
  • Ապրիլ 23-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:5923 Ապր, 2026
  • Երկրի օրը՝ պատանի բնապահպանների հետ 20:5523 Ապր, 2026
  • ՀՀ ԱՆ և «Կերոն» զարգացման հիմնադրամի միջև ստորագրված հուշագրի շրջանակում Հայաստան կհրավիրվեն բարձր որակավորում ունեցող մասնագետներ 20:5123 Ապր, 2026
  • Բազկահյուսակի վնասված նյարդացանցի վերականգնում՝ Հայաստանում 20:4723 Ապր, 2026
  • Հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ ՔԿ-ում նախաձեռնվել է քրեական վարույթ 20:4223 Ապր, 2026
  • «Դի-Դի թրեյդ» ընկերությունը 2025-ին 4 մլրդ 768 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 20:3823 Ապր, 2026
  • Արքայազն Հարին Պուտինին կոչ է արել դադարեցնել պատերազմն Ուկրաիանյում 20:3323 Ապր, 2026
  • Կադաստրային ծածկագիր չունեցող հողամասերի վրա ցանք իրականացրած ծրագրի շահառուները փոխհատուցում կստանան 20:2723 Ապր, 2026
  • Ավիացիոն անվտանգություն ասելով՝ պետք է հասկանանք ժամանակակից ստանդարտներով ավիացիա. Նիկոլ Փաշինյան 20:2223 Ապր, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 23.04.2026 20:1723 Ապր, 2026
  • Հայաստանի և Ղազախստանի դիվանագիտական ներկայացուցչությունների շենքերի կառուցման համար փոխադարձ հողատարածքներ կտրամադրվեն 20:1223 Ապր, 2026
  • Տեղի է ունեցել սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը 20:0723 Ապր, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015