12 մարդ, այդ թվում՝ 3 երեխա է զոհվել Քաբուլում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման ժամանակ: Պայթուցիկներով լցված մեքենան պայթել էր ՆԳՆ շենքի մոտ: Վիրավորվել է մոտ 20 մարդ: Զոհերի թվում օտարերկրյա անվտանգության ընկերության 4 աշխատակիցներ են, որոնք գտնվում էին զրահապատ մեքենայում: Ենթադրվում է, որ նրանք են եղել հարձակման թիրախում: Պայթյունից տուժել է նաև մոտակայքում գտնվող մզկիթը: Երկրում գործող որևէ խմբավորում դեռևս չի ստանձնել ահաբեկչության պատասխանատվությունը: