Իրանում սկսվել է Բուշերի ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի կառուցումը: Շինարարության մեկնարկի հանդիսավոր արարողությանը ներկա են եղել Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին և «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Ալեքսանդր Լոկշինը:
Նրանք փոխանակել են խորհրդանշական բետոնե խորանարդիկներ: Բուշերի նահանգում ատոմակայանի առաջին բլոկը կառուցել են ռուս մասնագետները՝ Իրանի և Ռուսաստանի Դաշնության միջև 1995 թվականին կնքված պայմանագրի համաձայն: 2012-ի օգոստոսին ատոմակայանը գործարկվեց ամբողջ հզորությամբ: