Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկրի խորհրդարանը պատասխան է պատրաստում ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից բանաձեւի ընդունմանը, որը ճանաչում է Օսմանյան Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունը։
«Բանաձեւն անօգուտ է: Թուրքիան այն չի ճանաչի»,- նշել է Էրդողանը, որի խոսքը մեջբերել է Reuters գործակալությունը: