Երկու օր առաջ Թեհրանում ձերբակալված ռուս լրագրող Յուլիա Յուզիկը մոտ ժամանակում ազատ կարձակվի: Այս մասին հայտարարել է Ռուսաստանում Իրանի դեսպանը, որին նախօրեին հրավիրել էին ՌԴ ԱԳՆ՝ իրավիճակը պարզաբանելու համար: Յուլիայի մայրը հայտնել է, որ դստերը մեղադրում են իսրայելական հատուկ ծառայությունների օգտին լրտեսելու համար: Ավելի ուշ պարզվել է մեղադրանքի այլ վարկած՝ պատճառը եղել է լրագրողի արտասահմանյան անձնագրում Իսրայել կատարած այցի կնիքը: Ի դեպ, Յուլիան ռուս դիվանագետներին չի տեղեկացրել Իրան կատարած այցի մասին և նույնիսկ կապ չի հաստատել հյուպատոսության հետ, երբ օդանավակայանում նրանից վերցրել են արտասահմանյան անձնագիրը: