«Անմահ գունդ» խորագրով քայլերթ է անցկացվել Հանրապետության տարբեր քաղաքներում և գյուղերում:
Արամ Խաչատրյանի արձանի մոտից մեկնարկել է «Հայաստանի Անմահ գունդ» ՀԿ-ի և ՊՆ-ի համատեղ կազմակերպած քայլերթը: Քայլերթի մասնակիցները ձեռքներին տանում էին Հայրենական Մեծ պատերազմի, Արցախյան ազատամարտի և ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների լուսանկարները: Երթին միացել են ՀՀ նախագահն ու Երևանի քաղաքապետը:
Մանրամասները՝ տեսանյութում