Փարիզում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Ժան-Իվ Լը Դրիանին:
Ապրիլի 16-ին Ֆրանսիայում աշխատանքային այցով գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այցելեց նախորդ օրը հրդեհից տուժած Փարիզի Աստվածամոր տաճար: Նա Հայաստանի անունից համերաշխություն է հայտնել Ֆրանսիայի կառավարությանը և ժողովրդին, նշել, որ մենք պատրաստակամ ենք աջակցել համաշխարհային ժառանգության մասնիկ հանդիսացող հուշարձանի վերականգնմանը:
Մանրամասները՝ տեսանյութում