Վազգեն Սարգսյանին նվիրված միջոցառումներ են անցկացվել նաև Արցախում:
ՀՀ ազգային հերոս, ԱՀ հերոս Վազգեն Սարգսյանին նվիրված միջոցառումներ են անցկացվել նաև Արցախում: Սպարապետի 60 ամյակը նշել են նրա անվան ՊԲ Կենտրոնական պաշտպանական բրիգադում: Նախագահ Բակո Սահակյանն ընդգծել է, որ Արցախը միշտ հիշում ու մեծարում է Վազգեն Սարգսյանին, որի անմիջական մասնակցությամբ կերտվեցին փայլուն հաղթանակները, կազմավորվեց պաշտպանության բանակը, սկիզբ դրվեց Արցախի Հանրապետության կայացմանն ու զարգացմանը:
Մանրամասները՝ տեսանյութում