Քաղաքական ուժերի բանակցություններն ավարտված չեն, արտահերթ խորհրդարանական ընտրությունների հանրային պահանջը մնում է օրակարգում:
Քաղաքական ուժերի բանակցություններն ավարտված չեն, արտահերթ խորհրդարանական ընտրությունների հանրային պահանջը մնում է օրակարգում: Երկրի ներքաղաքական իրադարձությունների արագ զարգացման ֆոնին քաղաքական ճգնաժամից դուրս գալու ուղին դանդաղ է ուրվագծվում: Վարչապետ Փաշինյանը կրկին պնդել է, որ նահանջի ճանապարհ չկա, և ԱԺ արտահերթ ընտրությունների պահանջը համաժողովրդական է։