Կալանքի՝ մինչդատական վարույթի գործերը կքննեն քրեական մասնագիտացում ունեցող դատավորները:
Արդարադատության նախարարությունը 10-ով ավելացրել է դատավորների թիվը: Այս կերպ հավասարեցվում է դատավորների ծանրաբեռնվածությունը, ինչը կկրճատի դատական ակտի կայացման ժամանակը: Այս մասին վարչապետ Կարապետյանին տեղեկացրել է Արդարադատության նախարարը: Դավիթ Հարությունյան ասել է, որ շուտով դատական ծանուցումներն ու հայցերը կներկայացվեն էլեկտրոնային եղանակով: Երևանի վարչական 7 դատարանները միավորվել են մեկ՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կազմում: 2019-ից դռները կբացի Սնանկության դատարանը. կալանքի՝ մինչդատական վարույթի գործերը կքննեն քրեական մասնագիտացում ունեցող դատավորները: