Նալբանդյանը բարձր է գնահատել արտգործնախարարների հանդիպման նախաձեռնությունը և շեշտել՝ հայկական կողմը միշտ կառուցողական է այս հարցում:
Կրակովում Նալբանդյան-Մամադյարով հանդիպմանը Հայաստանի արտգործնախարարը կոչ է արել Ադրբեջանի պաշտոնակցին հետևել համանախագահների՝ հրադադարի համաձայնագրերը անշեղորեն հարգելու հորդորներին և կատարել պայմանավորվածությունները։ Սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել՝ կատարել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունների ընդլայնման պայմանավորվածությունը։ Փետրվարի սկզբին եռանախագահները կայցելեն տարածաշրջան։