Սերժ Սարգսյանը Ռուսաստանի նախագահին ու ժողովրդին հաջողություն է մաղթել:
Նախագահ Սարգսյանը Ռուսաստանի մայրաքաղաքում մասնակցել է ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը: Սերժ Սարգսյանի խոսքով՝ հանդիպումը լավ առիթ է ընդգծելու Ռուսաստանի կայունացնող, միավորող դերը: Ի դեպ՝ այս տարվա տասը ամիսների տվյալով, ապրանքաշրջանառությունը ԱՊՀ երկրների միջև աճել է մոտ 25 տոկոսով, համարյա նույնքան ավելացել է երրորդ երկրների հետ ապրանքաշրջանառության ծավալը: Սերժ Սարգսյանը Ռուսաստանի նախագահին ու ժողովրդին հաջողություն է մաղթել և ակտիվ աշխատանք՝ 2018 թվականին ԱՊՀ նախագահությունը ստանձնող Տաջիկստանի ղեկավար Էմոմալի Ռահմոնին: