Ներքաղաքական համատեքստում Շարմազանովը հիշեցրել է, թե ՀՀԿ-ն ՀՅԴ-ի հետ կառավարելու է մինչև 2022 թվականը:
2017-ին Հայաստանում ԱՊՀ մյուս երկրների համեմատ ամենաբարձր տնտեսական ակտիվությունն է եղել,- տարեվերջյան ասուլիսում ասել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ էդուարդ Շարմազանովը: Ներքաղաքական համատեքստում Շարմազանովը հիշեցրել է, թե ՀՀԿ-ն ՀՅԴ-ի հետ կառավարելու է մինչև 2022 թվականը: Ընդդիմության հետ աշխատանքն ըստ ԱԺ փոխնախագահի՝ կառուցողական է, համարում է, որ անկախ գաղափարական տարբերություններից՝ քաղաքական ճամբարի բոլոր թևերում մոտեցումը մեկն է՝ ծառայում են հայրենիքին: Նախագահ Սարգսյանի Վրաստան այցը Շարմազանովն արդյունավետ է գնահատել: Նրա խոսքով՝ Սերժ Սարգսյանն ընդունվում է որպես տարածաշրջանային լիդեր: