Վերլուծաբանը նկատել է, որ Եվրոպական կողմի պատրաստակամության մասին Երևանում հայտնել է դեսպան Պյոտր Սվիտալսկին:
«Հայաստանը քաղաքական կամք է դրսևորում՝ Եվրամիություն-Հայաստան համաձայնագիրը հնարավորին շուտ գործողության մեջ դնելու համար»,- կարծում է վերլուծաբան Աննա Կարապետյանը: Նա հիշեցրել է հանձնաժողով ստեղծելու մասին նախագահի ստորագրած հրամանագիրը: Վերլուծաբանը նկատել է, որ Եվրոպական կողմի պատրաստակամության մասին Երևանում հայտնել է դեսպան Պյոտր Սվիտալսկին: «Կարեւոր է, որ Հայաստանին հնարավորություն տրվի օգտվել բոլոր ծրագրերից, որոնք նախատեսված են Ասոցացման համաձայնագիր ստորագրած երկրների համար»,- շեշտել է Կարապետյանը: