Այսօր խորհրդարանն արտահերթ նիստում 98 կողմ ձայներով ընդունել է Քաղաքացիական դատավարության օրենքը:
Այսօր խորհրդարանն արտահերթ նիստում 98 կողմ ձայներով ընդունել է Քաղաքացիական դատավարության օրենքը: Երկրորդ ընթերցմամբ դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը քվեարկելիս՝ «Ելք» դաշինքը հայտարարել էր, որ իրենց խմբակցությունը չի մասնակցելու քվեարկությանը, «Ծառուկյան» խմբակցությունից Գեւորգ Պետրոսյանը նույն կոչն է արել: Արդյունքում օրինագիծն ընդունվել է 63 կողմ ձայնով, ցուցատախտակին երեւացել է 61 թիվը: Խորհրդարանի նախագահը պարզաբանել է, որ պատգամավոր Մախմուդյանի կոճակը չի աշխատել, եւս մեկ կողմ նիստից բացակա Արփինե Հովհաննիսյանի կողմից է, որը նախապես տեղեկացրել էր, որ կողմ է քվեարկելու: Քվերակությունից հետո խառնաշփոթ է սկսվել: Էդուարդ Շարմազանովը կոչ է արել կարգուկանոն պահպանել: «Ելք» դաշինքի պատգամավորները նախ պահանջել են կրկնել քվեարկությունը, ապա, ձեռքերով սեղաններին հարվածելով, հեռացել են նիստերի դահլիճից: