«Մենք մշտապես համոզված ենք եղել, որ պետք է համագործակցել, երկխոսել թե՛ Արևմուտքի, թե՛ Արևելքի հետ», - ասել է նախագահը:
Առողջ տրամաբանության հաղթանակ՝ Հայաստանի և Եվրամիության միջև համաձայնագրի ստորագրումն այսպես է բնորոշել նախագահ Սարգսյանը՝ «Արմենիա» հեռուստաընկերության հետ հարցազրույցում: «Մենք մշտապես համոզված ենք եղել, որ պետք է համագործակցել, երկխոսել թե՛ Արևմուտքի, թե՛ Արևելքի հետ», - ասել է նախագահը: Նա նաև ներկայացրել է արցախյան հակամարտության կարգավորման մոտեցումը՝ բանակցությունները կրակոցներ չեն սիրում, այդպիսի պայմաններում հնարավոր չէ գալ ինչ-որ համաձայնության: