Այսօր հրապարակվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների ղեկավարների հայտարարության տեքստը:
Այսօր հրապարակվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների ղեկավարների հայտարարության տեքստը: Նրանք աջակցություն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ջանքերին՝ միջազգային իրավունքի սկզբունքների ու նորմերի, ՄԱԿ-ի Կանոնադրության դրույթների, Հելսինկյան Եզրափակիչ ակտի հիման վրա, որոնք վերաբերում են ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառմանը, տարածքային ամբողջականությանը և ժողովուրդների ինքնորոշման իրավունքին: Հայտարարությունն ընդունվել էր ավելի վաղ՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ժամանակ: