Նալբանդյանն ասել է, որ քրիստոնյա համայնքների պաշտպանությունը Հայաստանի հիմնական առաջնահերթություններից է:
Ժամանակն է, որ ԵԱՀԿ-ն ունենա արդյունավետ մեխանիզմներ և փորձ՝ աջակցելու մասնակից երկրներին, որպեսզի պաշտպանեն քրիստոնյաներին ու այլ կրոնական խմբերին. ասել է արտգործնախարարը՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ համաժողովին: Թեման քրիստոնյաների եւ կրոնական այլ խմբերի պաշտպանությունն էր՝ ատելության հողի վրա կատարված ոճրագործություններից: Որպես կանխարգելիչ միջոց նշվել է քաղաքացիական հասարակության դերը: Նալբանդյանն ասել է, որ քրիստոնյա համայնքների պաշտպանությունը Հայաստանի հիմնական առաջնահերթություններից է: