Բանաձևն Արևելյան գործընկերության գագաթաժողովին ընդառաջ բնականաբար փորձել է խաթարել Ադրբեջանը:
Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունվել է բանաձև, որով ուղղակի տեքստով ճանաչվում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Բանաձևն, ըստ Արմենպրեսի, Արևելյան գործընկերության գագաթաժողովին ընդառաջ՝ բնականաբար փորձել է խաթարել Ադրբեջանը: Նախագծին ներկայացրել է ավելի քան 20 լրացում` ուղղված Արցախի հարցի խաղաղ կարգավորման գործընթացի ու Հայաստանի դեմ: Ադրբեջանական ջանքերը, սակայն, տապալվել են` Բրյուսելում Հայաստանի մշտական ներկայացուցչության, տեղի ազգային լոբբիստական կազմակերպությունների աշխատանքի շնորհիվ: Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն ամրագրված է ևս մեկ անգամ: