Ինդիանան ԱՄՆ-ի 50 նահանգերից 48-րդ է, որ ճանաչում է Հայոց ցեղասպանությունը:
Ամերիկյան Ինդիանա նահանգի կոնգրեսը երկուշաբթի Հայոց Ցեղասպանությունը ճանաչելուց հետո՝ մինչև նոյեմբերի 12-ը նահանգում հայտարարել է Հայաստանի հիշողության շաբաթ: Այս մասին «Օրակարգ»-ին տեղեկացրել է Ամերիկայի Հայ Դատի գրասենյակի ղեկավարը: Արամ Համբարյանը «զորավոր հռչակագիր» է անվանել նահանգի ընդունած փաստաթուղթը: Ինդիանան ԱՄՆ-ի 50 նահանգերից 48-րդ է, որ ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: