Սերժ Սարգսյանը ծանոթ է երևանյան նիստի օրակարգին ու հետաքրքրված հատկապես տեխնիկական արգելքների վերացման հարցով, որ խոչընդոտում է ընդհանուր շուկայում ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժին, ինչը բացասաբար է անդրադառնում ինտեգրման արդյունքի վրա:
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներին մինչև նիստն ընդունել է նախագահ Սերժ Սարգսյանը: Հանրապետության ղեկավարը վստահություն է հայտնել, որ խորհրդի նիստը կնպաստի ԵԱՏՄ գագաթնաժողովում երկու շաբաթ առաջ ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացմանը: Սերժ Սարգսյանը ծանոթ է երևանյան նիստի օրակարգին ու հետաքրքրված հատկապես տեխնիկական արգելքների վերացման հարցով, որ խոչընդոտում է ընդհանուր շուկայում ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժին, ինչը բացասաբար է անդրադառնում ինտեգրման արդյունքի վրա: Սերժ Սարգսյանը խորհրդի անդամներին պաշտոնական շփումներից բացի խորհուրդ է տվել օգտվել առիթից ու ավելի լավ ճանաչել Հայաստանը: