Զվարթնոց օդանավակայանում դիմավորման պաշտոնական արարողությունից հետո Դաշնության կառավարության նախագահը այցելել է Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Պաշտոնական այցով Երևան է ժամանել Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը: Նա Երեւանում է հայ գործընկերոջ հրավերով: Զվարթնոց օդանավակայանում դիմավորման պաշտոնական արարողությունից հետո Դաշնության կառավարության նախագահը այցելել է Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այնուհետեւ կառավարությունում երկու վարչապետներն առանձնազրույց են ունեցել, ապա ընդլայնված կազմով հանդիպում է եղել: Այս րոպեներին տեղի է ունենում փաստաթղթերի ստորագրում, ինչից հետո վարչապետներ Կարապետյանն ու Մեդվեդեւը կարճ հայտարարություն կունենան իրենց քննարկած հարցերի վերաբերյալ: Այս մասին ռեպորտաժը՝ մեր երեկոյան թողարկմանը: