Երկու ժողովուրդների բարեկամության և փոխադարձ հարգանքի բարի ավանդույթները ամուր հիմք են ծառայում մեր պետությունների քաղաքական երկխոսության ընդլայնմանը:
Սոորոնբայ Ժեենբեկովին հղած ուղերձում հանրապետության ղեկավարը գրել է. «Երկու ժողովուրդների բարեկամության և փոխադարձ հարգանքի բարի ավանդույթները ամուր հիմք են ծառայում մեր պետությունների քաղաքական երկխոսության ընդլայնմանը, տնտեսական և մշակութային ծրագրերի իրականացմանը՝ ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ շրջանակներում փոխգործակցության աճի համար»: