Զորավարժության ամբողջ ընթացքում բարձր պատրաստվածություն են ցուցաբերել բոլոր երկրների ներկայացուցիչները:
Հոկտեմբերի 9-ին սկսված «Փոխգործակցություն 2017» զորավարժության բուն՝ կրակային և ավարտական փուլը տեղի կունենա վաղը: Զորավարժության ամբողջ ընթացքում բարձր պատրաստվածություն են ցուցաբերել բոլոր երկրների ներկայացուցիչները: Մասնակից զինվորականների ընդհանուր թիվը 2500 է, օգտագործվել է մոտ 500 միավոր զինտեխնիկա և 25 թռչող ապարատ: Գործողություններին ներգրավված են եղել նաև ոստիկանության և արտակարգ իրավիճակների զորքեր: Կոնֆլիկտներն այս տարի դիտվում են բոլոր կողմերից, պայմանական թշնամուն հետ մղելուց հետո սկսվում են նաև խնդրի խաղաղ լուծման գործնթացներ: