Վայրի կենդանիները քաղաք են գալիս քաղցը կոտրելու համար:
Ռումինական Բրաշով քաղաքի մշտական հյուրերն են գորշ արջերը: Նրանց այս քաղաքում այնքան էլ չեն սիրում: Վայրի կենդանիները քաղաք են գալիս քաղցը կոտրելու համար: Բայց բնակիչները հյուրընկալ չեն: Փողոց են դուրս եկել ու երկրի կառավարությունից պահանջում են լուծել խնդիրը: