Երևանն ու Ստեփանակերտը մտադիր են միասին զարգացնել նաև տուրիզմը:
Երևանն ու Ստեփանակերտը մտադիր են միասին զարգացնել նաև տուրիզմը: Այս ուղղությամբ հայկական երկու մայրաքաղաքների համատեղ աշխատանքը քաղաքապետ Տարոն Մարգարյանն Արցախում քննարկել է Նախագահ Բակո Սահակյանի և Ստեփանակերտի քաղաքապետի հետ: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, ի դեպ, մեր վարչական շրջաններն օգնում են Արցախի «Ազատամարտիկների այգու» կառուցմանը: