Բելառուսի մայրաքաղաքում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովն իր 26-րդ նստաշրջանի եզրափակիչ նիստում ընդունել է Մինսկի հռչակագիրը:
Բելառուսի մայրաքաղաքում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովն իր 26-րդ նստաշրջանի եզրափակիչ նիստում ընդունել է Մինսկի հռչակագիրը: Կառույցը մտահոգություն է հայտնել ԼՂ հակամարտության շփման գծում հրադադարի վերջին խախտումների և վերսկսված ռազմական գործողությունների առնչությամբ, խորը ափսոսանք է հայտնել հակամարտության կարգավորման հարցում առաջընթացի բացակայության առնչությամբ, կոչ արել կողմերին անհապաղ առարկայական բանակցություններ սկսել հակամարտության շուտափույթ կայուն կարգավորման հասնելու համար: Կառույցը նաև կոչ է արել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ակտիվացնել այդ ուղղությամբ ջանքերը: