Մարիա Զախարովան՝ անդրադառնալով սահմանին իրավիճակի վերջին սրմանը, անթույլատրելի է համարել հետագա արյունահեղությունը, ասել, որ աջակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությանը:
«Մոսկվան կոչ է անում ղարաբաղյան հակամարտության կողմերին ձեռնարկել անհրաժեշտ քայլերը իրավիճակի կայունացման համար»,- հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով սահմանին իրավիճակի վերջին սրմանը: Նա անթույլատրելի է համարել հետագա արյունահեղությունը, ասել, որ աջակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությանը, որտեղ ընդգծվում է բռնության դադարեցման ու բանակցությունների վերսկսման մասին: