Բակո Սահակյանին կսատարեն Արցախի ժողովրդավարական կուսակցությունն ու ՀՅԴ-ն:
Արցախյան 3 կուսակցություն նախագահի թեկնածու կառաջադրի Բակո Սահակյանին: Գործող նախագահին սատարելու մասին tert.am հայտնել է «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը: Նրա տեղեկություններով՝ Բակո Սահակյանին կսատարեն Արցախի ժողովրդավարական կուսակցությունն ու ՀՅԴ-ն: Հիշեցնենք՝ մոտ 3 շաբաթից Արցախի խորհրդարանն ընտրելու է անցումային շրջանի նախագահին: Նոր Սահմանադրությամբ՝ մինչև 2020 թվականը, Արցախը կառավարվելու է անցումային փուլի ռեժիմով: Այս փուլում կպաշտոնավարի խորհրդարանի ընտրած նախագահը: