Երկրի ղեկավարը մասնակցել է կառավարության նիստին:
Երկրի ղեկավարը մասնակցել է կառավարության նիստին: «Կառավարության ներկա կազմը` վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, վայելում է իմ և ամբողջ քաղաքական թիմի լիակատար վստահությունը»,- ասել է հանրապետության նախագահը: Նա ընդգծել է, որ կառավարության ծրագրի հաստատմամբ գործունեության նոր շրջափուլ է ազդարավում, և դա պետք է արդյունավետ և անցնցում անցկացնել: Նախագահ Սարգսյանի խոսքով, ՀՅԴ գործընկերների հետ ձևավորած կառավարությունը ունակ է լուծելու իր առջև դրված բոլոր խնդիրները: Թիմը միասնական է գործելու ինչպես գործադիրում ու օրենսդիրում, այնպես էլ ՏԻՄ-երում: