Վարչապետ Կարապետյանն ընդգծել է, որ հավաքվել է ազնիվ մարդկանց պարկեշտ թիմ, որը բաց է կառուցողական առաջարկների համար:
64 կողմ, 29 դեմ ձայների հարաբերակցությամբ՝ կառավարության ծրագիրն ընդունվեց: Մինչ այդ, «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները հայտարարել էին, որ դեմ են քվեարկելու ծրագրին: Հանրապետականն ու Դաշնակցությունն ընդգծել են, որ ծրագիրը կառուցողական է և տալիս է բոլոր հարցերի պատասխանները, որոնք մեր երկիրը առաջ կտանեն: Հատուկ շեշտադրել են, որ կառավարության ծրագիրը հիմնված է ՀՀԿ և ՀՅԴ նախընտրական ծրագրերի, կոալիցիոն հուշագրի և հասարակության մեջ շրջանառվող առաջադեմ գաղափարների վրա: