Քենսինգտոն և Չելսի շրջանի քաղաքային խորհրդի քարտուղար Նիկոլաս Հոլգեյթսը պաշտոնանկ է արվել:
Լոնդոնցիները պահանջում են պատժել Գրենֆել թաուերի ողբերգության մեղավորներին: Քաղաքային իշխանությանը նրանք մեղադրում են ծառայողական անփութության մեջ: Պահանջը երկար սպասել չտվեց. Քենսինգտոն և Չելսի շրջանի քաղաքային խորհրդի քարտուղար Նիկոլաս Հոլգեյթսը պաշտոնանկ է արվել: Վարչապետ Թերեզա Մեյը ներողություն է խնդրել տուժածներից: Գրենֆել թաուերի ճակատագրին կարող է արժանանալ ևս 600 շենք, որոնք պատված են նույն դյուրավառ նյութով: