Ինչը փոխել և ինչպես՝ գիտենք: Այսօր խորհրդարանում կառավարության նոր ծրագիրը ներկայացնելիս՝ ասել է վարչապետ Կարապետյանը:
Ինչը փոխել և ինչպես՝ գիտենք: Այսօր խորհրդարանում կառավարության նոր ծրագիրը ներկայացնելիս՝ ասել է վարչապետ Կարապետյանը: «Հայաստանը գտնվում է բարդ աշխարհաքաղաքական միջավայրում, որի 83%-ը շրջափակված է և միայն 17%-ն է բաց։ Այստեղ կան հակասող շահերով բազմաթիվ խաղացողներ, կախվածություն ունենք համաշխարհային ցնցումներից, մեր իրականությունը դեռ երկար է լինելու այդպիսին, ունենք նաև ներքին խնդիրներ, որոնց քաջատեղյակ ենք»,- ասել է վարչապետը, ընդգծելով, որ թվարկում է ոչ թե հուսալքելու համար, այլ ցույց տալու, թե որքան լավ են պատկերացնում իրականությունը: