Արցախի պաշտպանության նախարարությունը կեղծիք է որակել՝ Ադրբեջանի տարածած տեղեկությունը, թե իբր կանխվել է դիվերսիոն ներթափանցման փորձ և գերեվարել մեկ հայ զինծառայողի:
Արցախի պաշտպանության նախարարությունը կեղծիք է որակել՝ Ադրբեջանի տարածած տեղեկությունը, թե իբր կանխվել է դիվերսիոն ներթափանցման փորձ և գերեվարել մեկ հայ զինծառայողի: Արցախի պաշտպանության բանակը նման բնույթի գործողություն չի իրականացրել,- հայտարարում է պաշտպանական գերատեսչությունը: Ավելին, երբ հակառակորդին սանձելու համար իրականացվում են պատժիչ գործողություններ, դրանց հետևանքների ցավոտ լինելը իրեն երկար սպասել չի տալիս: Պարզապես նմանաբովանդակ հաղորդագրություն տարածելով, հակառակորդի զինուժը հերթական չակերտավոր հաղթանակն է փորձում արձանագրել վիրտուալ տիրույթում և իրենց համար ցանկալին ներկայացնում իրականության փոխարեն,- ասված է հաղորդագրությունում:
Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակը ևս հերքել է ադրբեջանական սուտը: Արծրուն Հովհաննիսյանը սոցցանցի իր էջում գրել է, որ հայկական Զինված ուժերը որևէ դիվերսիա չեն իրականացրել, առավել ևս որևէ զինծառայող չեն կորցրել: