Կառավարության այսօրվա նիստից հետո Դավիթ Հարությունյանը հերքել է մամուլում շրջանառվող լուրերը, թե արդարադատության նախարարությունում կադրային ջարդ է սկսել:
Կառավարության այսօրվա նիստից հետո Դավիթ Հարությունյանը հերքել է մամուլում շրջանառվող լուրերը, թե արդարադատության նախարարությունում կադրային ջարդ է սկսել: Որ համակարգում խնդիրներ կան՝ փաստ է՝ ասել է նա, չի թաքցրել, որ տեղյակ է՝ քրեակատարողական հիմնարկներում արգելված՝ փողով թղթախաղ են խաղում: Պետք է վերացվի այն: Ինչ վերաբերում է կոռուպցիային, ըստ Դավիթ Հարությունյանի, ամենակարևորն այն է, որ օրենսդրական փոփոխություններով պետությունը փորձում է բացառել կաշառակերության հիմքերը: