Զարմանալին գազանանոցի ղեկավարության հանգստությունն է, որ գիշատչի հարձակումը դժբախտ պատահար է անվանել:
Բրիտանիայի Հանթինգտոն քաղաքի գազանանոցի վագրը աշխատակցուհուն է հոշոտել: Զարմանալին գազանանոցի ղեկավարության հանգստությունն է, որ գիշատչի հարձակումը դժբախտ պատահար է անվանել, իսկ այցելուներին կոչ արել՝ չմատնվեն խուճապի, քանի որ նրանց ու կենդանիներին բաժանում են ապահով պարիսպները: Այնուամենայնիվ, անվտանգության նկատառումներով, գազանանոցի այցելուներին տարածքից տարհանել են: