Սկանդալում շոշափվում է նաեւ Պեդրո Ագրամունտի անունը: Չնայած դրան՝ Ագրամունտը վերընտրվել է ԵԽԽՎ նախագահի պաշտոնում:
Ստրասբուգում ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանն, ինչպես եւ սպասվում էր, այսօր բավականին թեժ մեկնարկ է ունեցել: Վեհաժողովը քննարկել է Լուկա Վոլոնտեի՝ Ադրբեջանից կաշառք ստանալու հարցը: Բաքվի կոռուպցիոն սխեմաների բացահայտումն արել էր Եվրոպական կայունության նախաձեռնությունը՝ «Խավիարային դիվանագիտություն» երկրորդ զեկույցում:
Սկանդալում շոշափվում է նաեւ Պեդրո Ագրամունտի անունը: Չնայած դրան՝ Ագրամունտը վերընտրվել է ԵԽԽՎ նախագահի պաշտոնում: