Նոյեմբերի 11-ի կեսգիշերից շփման գծի որոշ հատվածներում ադրբեջաբանական զինուժը շարունակում է իրականացնել սադրիչ գործողություններ:
Նոյեմբերի 11-ի կեսգիշերից շփման գծի որոշ հատվածներում ադրբեջաբանական զինուժը շարունակում է իրականացնել սադրիչ գործողություններ: Մանավորապես` ժամը 12:15-ից սկսած, հակառակորդը 60 և 82 միլիմետրանոց ականանետերից արկակոծում է առաջնագծի հյուսիսարևելյան (Թալիշ և Յարըմջա) ուղղությամբ տեղակայված պաշտպանության բանակի մարտական դիրքերը: Հատկապես ինտենսիվ արկակոծության են ենթարկվում Յարըմջա գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերը: Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնարկում են պատասխան գործողություններ: Արցախի պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ սահմանային լարվածության աճի ողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա:
Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի գնահատմամբ, որքան Ադրբեջանի սոցիալ-տնտեսական վիճակը բարդանում է, այնքան այդ երկիրն ապակառուցողական դիրք է ընդունում, կրկին շահարկվում է արտաքին թշնամու կերպարը, որպեսզի բնակչությանը շեղի առկա խնդիրներից, ինչը նաև կանխատեսելի է: «Ամեն ինչ արվում է մեր բանակի մարտունակությունը բարձր պահելու համար, ինչն ամենակարևոր և ամենագործուն մեխանիզմն է, որպեսզի խաղաղությունը և կայունությունը տարածաշրջանում պահպանվի։ Ուրիշ տարբերակ չկա»,- ընդգծել է Բաբայանը՝ վստահեցնելով, որ միշտ էլ համապատասխան միջոցներ ձեռնարկվելու են Արցախի անկախությունը և անվտանգությունը ապահովելու համար: