Հայաստանի գլխավոր վարակաբան Արա Ասոյանի խոսքով՝ հանրապետությունում ծանր սուր շնչառական վարակների և թոքաբորբերի բարդացած կլինիկական ընթացքով հիվանդներ չկան:
Մեր երկրում դիտվում է սուր շնչառական վարակների աշխուժացում, բայց նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշներից ոչ ավելի։ Հայաստանի գլխավոր վարակաբան Արա Ասոյանի խոսքով՝ հանրապետությունում ծանր սուր շնչառական վարակների և թոքաբորբերի բարդացած կլինիկական ընթացքով հիվանդներ չկան: Մասնագետը նշել է, որ «Րինո վիրուս» կոչվող այս հիվանդության ժամանակ նկատվում է ընդհանուր թուլություն, ջերմության բարձրացում, քթի արտադրություն: Հիվանդությանը ընթացք չտալու համար հանրապետության գլխավոր վարակաբանը հորդորում է կրել դիմակ, հաճախակի օդափոխել փակ տարածությունները, կրել համապատասխան տաք հագուստ և հիվանդության նշանների դեպքում անմիջապես դիմել բժշկի: