Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
Սերժ Սարգսյանը ընդունեց ՀՀ կառավարության հրաժարականը և հրամանագրով ամրագրեց.
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով` ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով և հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի ներկայացրած հրաժարականը` որոշում եմ.
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության կառավարության հրաժարականը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության անդամներին` շարունակել պարտականությունների կատարումը մինչև նոր կառավարության կազմավորումը:
3. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից»:
Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀԿ խորհրդի նիստում Սերժ Սարգսյանի առաջարկությամբ որոշվել է վարչապետի պաշտոնում առաջադրել Կարեն Կարապետյանի թեկնածությունը:
Մանրամասները՝ տեսանյութում